Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ֆրանսիան չեղյալ է հայտարարել Միացյալ Նահանգների հետ ծովային ճակատամարտի տարեդարձի տոնակատարությունը՝ ի նշան բողոքի Ավստրալիայի հետ միջուկային սուզանավերի մատակարարման մասին բազմամիլիարդանոց պայմանագրի կորստի, որն այլընտրանքային գործարք է կնքել ամերիկացիների հետ. հայտնում է New York Times-ը:
Ըստ թերթի՝ տոնակատարությունները՝ նվիրված Չեսապիկի ճակատամարտի 240-ամյակին, որոնցում ֆրանսիական նավատորմը բախվել էր բրիտանականի հետ՝ օգնության հասնելով նորաստեղծ Միացյալ Նահանգներին, ենթադրաբար, պետք է տեղի ունենար ուրբաթ օրը Ֆրանսիայի դեսպանատանը Վաշինգտոնում և Բալթիմորում գտնվող ֆրանսիական ֆրեգատի վրա: Փոխարենը, ըստ հրատարակության, Ֆրանսիայի ռազմածովային ուժերի բարձրաստիճան պաշտոնյան, որը Վաշինգտոն էր եկել` միջոցառումներին մասնակցելու, ժամանակից շուտ վերադառնում է Փարիզ:
«Տոնակատարությունների չեղարկումը ուղիղ արտացոլումն է այն բարկության, որ զգում են ֆրանսիացի քաղաքական գործիչներն ու դիվանագետները սուզանավերի գործարքի կապակցությամբ», - ասվում է հրապարակման մեջ:
Չորեքշաբթի երեկոյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, նրա ավստրալացի գործընկեր Սքոթ Մորիսոնը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համատեղ հայտարարությամբ պաշտոնապես հայտարարեցին պաշտպանության և անվտանգության ոլորտում AUKUS-ի նոր գործընկերության ձևավորման մասին:
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ սուզանավերի վերաբերյալ ֆրանսիական Naval Group ընկերության հետ պայմանագիրը խախտելու` Ավստրալիայի որոշումը հարված է թիկունքից և խաթարում է երկրների միջև վստահությունը: