կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-07 14:40
Քաղաքական

«Հայկական վերածնունդ» կուսակցությունում անձի պաշտամունք է. Արթուր Բաղդասարյանի նախկին կուսակիցը չի պատրաստվում հաշտվել

«Հայկական վերածնունդ» կուսակցությունում անձի պաշտամունք է. Արթուր Բաղդասարյանի նախկին կուսակիցը չի պատրաստվում հաշտվել

Հայտնել էինք, որ «Հայկանդուխտ» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը դիմել է դատարան` «Հայկական վերածնունդ» կուսակցության գրանցումը չեղյալ համարելու համար:

Արմենուհի Ղազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ սկզբում դիմել է Կենտրոնի և Նորք-Մարաշի առաջին ատյանի դատարան, սակայն այնտեղից հետ են ուղարկել հայցը` նշելով, որ իրենց ընդդատյա չէ, այլ վարչական դատարանին: Սակայն վարչական դատարանից էլ է եկել պատասխան, որ այդ գործն իրենց ընդդատյա չէ, որ դիմեն առաջին ատյանի դատարան:

Ղազարյանը նշեց, որ չգիտի` էլ ում դիմի, և թողնում է ժողովրդի դատին: «Դատարանները միմյանց վրա են գցում գործը, քանի որ ինչ-որ մեկի ձեռքերը երկար են, և ստացվում է այսպես»,- ասաց նա:

Իսկ ՀՎԿ ներկայացուցիչները նորմալ համարեցին դատարանի այս վերաբերմունքը, քանի որ, ըստ նրանց,  գործը վարույթ ընդունելու որևէ հիմք չկա:

Yerkir.am-ի հարցին` կողմերը չե՞ն պատրաստվում հաշտության եզրեր գտնել, ՀՎԿ լրատվական-քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանը պատասխանեց, որ իրենք միշտ էլ համագործակցության եզրեր գտնում են այն մարդկանց հետ, ովքեր կիսում են իրենց գաղափարները, մանավանդ` ունեն անցած ճանապարհ:

Իսկ ահա Ղազարյանն արձագանքեց. « Ինձառաջարկ չի եղել, բայց ես չեմ հաշտվի: Երբեք: ՀՎԿ-ում անձի պաշտամունք է»: