|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերի-Կանին ասել է, որ Վիեննայում ՀԳՀԾ-ի իրականացման մոնիտորինգի համատեղ հանձնաժողովի առաջիկա բանակցությունները չեն անդրադառնա միջուկային խնդրին, որն արդեն լուծված է, այլ կենտրոնանալու է 2015 թվականի բազմակողմ գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ սահմանված անօրինական պատժամիջոցների չեղարկման վրա. հայտնում է Parstoday-ը։
Այդ մասին Ալի Բաղերի-Կանին ասել է IRIB-ին տված հարցազրույցում այն բանից հետո, երբ Ֆրանսիան հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները պետք է վերսկսվեն այնտեղ, որտեղ թողել են:
«Մենք միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ չունենք, քանի որ միջուկային խնդիրը լուծվել է 2015 թվականին Իրանի և «5+1» խմբի՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Չինաստանի միջև ձեռք բերված համաձայնության տեսքով»,- ասել է Բաղերի-Կանին։
Սպասվում է, որ Իրանը և «4+1» խումբը բանակցությունների յոթերորդ փուլը կանցկացնեն նոյեմբերի 29-ին Վիեննայում։