|
Փոխարժեքներ
30 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
Թեհրանի պատասխանն իսրայելական կողմի գործողություններին կլինի «արժանի և կոշտ»։ Այս մասին ТАСС-ին ասել է Իրանի ԶՈՒ ԳՇ օպերատիվ շտաբի պետի տեղակալ Ալի Շադմանին՝ Մոսկվայում ընթացող «Բանակ-2024» համաժողովի շրջանակներում։
«Իրանի տեսանկյունից ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությամբ խախտվել է տարածաշրջանում անվտանգային հավասարակշռությունը։ Համաշխարհային մեծամասնությունը որոշում չի կայացնում։ Որպես ուժեղ երկիր՝ Իրանը ստիպված է պատասխանել։ Հատուցման ձևը կորոշի մեր հոգևոր առաջնորդը»,- ասել է գեներալը։
Նրա խոսքով՝ կա երկու գործոն, որոնք ազդում են տվյալ իրադրության վրա՝ տարածաշրջանի իրավիճակը և ներքին հարցերը։ «Պետական բոլոր այրերը միակարծիք են, որ պատասխանը պետք է լինի արժանի և կոշտ։ Մերձավոր Արևելքում Վաշինգթոնի ձեռնարկած գործողությունները կարող են ազդել հենց ԱՄՆ-ի անվտանգության վրա»,- նշել է Շադմանին։