|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Թեհրանն անպատասխան չի թողնի Ջիբրալթարի իշխանությունների կողմից Grace 1 նավթատար նավի ձերբակալությունը: Այդ մասին ասել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին. հայտնում է Tasnim-ը:
«Իրանական նավթատար նավի ձերբակալութունը չի մնա առանց պատասխանի, որը կլինի ճիշտ վայրում և ճիշտ ժամանակին»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ հինգշաբթի հայտնի է դարձել, որ Ջիբրալթարում բրիտանական իշխանությունները ձերբակալել են նավթատար նավ, որը հում նավթ էր տեղափոխում Սիրիա: Ըստ Ջիբրալթարի վարչապետ Ֆաբիան Պիկարդոյի` տեղեկություն է եղել, որ Grace 1 նավը գործել է` Սիրիայի դեմ ԵՄ պատժամիջոցների խախտելով: Իրանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Բրիտանիային և պահանջել ազատ արձակել նավը: