|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թեհրանը ձգտում է զարգացնել հարաբերությունները տարբեր պետությունների հետ: Այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ադրբեջանցի ոստիկանների կողմից ՀՀ տարածքում՝ Գորիս-Կապան ճանապարհին, իրանական բեռնատարները ստուգելու կապակցությամբ:
«Մենք փորձում ենք Իրանի Իսլամական Հանրապետության կարողությունները օգտագործել բոլոր հարևանների մասնակցությամբ տարածաշրջանային զարգացման, խաղաղության և կայունության համար: Մասնավորապես՝ օրակարգում են մեր հարաբերությունները Հայաստանի, ինչպես նաև մեր մյուս հարևանների հետ»,- ասվում է Խաթիբզադեի հայտարարության մեջ:
Նա նշել է, որ Թեհրանը նպատակ ունի ընդլայնելու հարաբերությունները հարևան երկրների հետ, սակայն միաժամանակ մտադիր է դա անել հավասարակշռված կերպով ՝ հաշվի առնելով իր շահերը: