| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է. «Եթե Իրանի տարածքի ուղղությամբ հրետակոծությունը շարունակվի, Թեհրանն անտարբեր չի մնա»: Այս մասին գրում է Pars Today-ը։
Անդրադառնալով ԼՂ հակամարտության տարածքում ընթացող ռազմական բախումների հետևանքով Իրանի Խոդաաֆարին շրջանի գյուղերից մեկին հասցված վնասներին, Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանի սահմանապահ ուժերը պատասխան քայլի չեն դիմել:
Նա հավելել է. «Մեր երկրի սահմանամերձ շրջանների անվտանգությունն ու խաղաղությունը ԻԻՀ զինված ուժերի կարմիր գիծն է, և եթե նման միջադեպերը կրկնվեն, Իրանն անտարբեր չի մնա»:
Նշվում է, որ ԼՂ հակամարտության տարածքից Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Խոդաաֆարին շրջանի Ղոլիբիգլու գյուղում ընկած հրթիռի հետևանքով վնասվել է մի տուն և տուժել մի բնակիչ:
Որոշ ռուսական աղբյուրներ ավելի վաղ հայտնել էին, որ Իրանը պատասխան քայլի է դիմել այն կողմի ուղղությամբ, որտեղից արձակվել է հրթիռը:
Խոդաաֆարին շրջանի ղեկավար Ալի Ամիրի Ռադը հինգշաբթի հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հայկական և ադրբեջանական ուժերի բախումների ընթացքում 10 մարտական հրթիռ է ընկել Ղոլիբիգոլի և Քյադխոդալու գյուղերում:
Հակամարտության բախումների սկզբից ի վեր 50-ից ավելի հրթիռներ են ընկել Խոդաաֆարին շրջանի մերձակա գյուղերում: