|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Դոնի Ռոստովում Աբխազիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Ադիկ Արշբան Telegram-ի իր ալիքում գրել է, որ Բելառուսը կարող է ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։
«Տեղեկություններ կան, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման մասին հայտարարության նախագիծը ներկայացվել է Բելառուսի խորհրդարան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դիվանագետի կարծիքով՝ սա «միանգամայն տրամաբանական է», բայց մի փոքր ուշացած։ Արշբան նշել է, որ Աբխազիայի դիվանագետները մեծ ջանքեր են գործադրել իրենց բելառուս գործընկերների հետ կապեր հաստատելու համար։
Ավելի վաղ Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել էր, որ հանրապետությունը Ղրիմը համարում է ռուսական։ Մինչ այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նույնպես նշել էր, որ այսօր Ղրիմը դե ֆակտո Ռուսաստանի մաս է, և այդ փաստի ճանաչումից կամ չճանաչումից «ոչինչ չի փոխվի»։