|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանում աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Այս մասին գրում է TRT-ն՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությանը:
«Մենք աջակցում ենք Աբխազիայի և Հարավային Օսիայի խաղաղ կարգավորմանը՝ հիմնված Վրաստանի ամբողջականության վրա»,- ասել է Չավուշօղլուն:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նաև ասել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի, այդ թվում՝ Ղրիմի տարածքային ամբողջականությանը: «Մենք կշարունակենք աջակցել Ղրիմի թաթարների՝ սեփական հայրենիքում ազատ ապրելու ցանկությանը»,- հավելել է նա: