|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Աբխազիան դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ՄԱԿ-ի անդամ, Պոլինեզիայի կղզիներում գտնվող Տուվալու պետության հետ:
ИТАР-ТАСС -ին Աբխազիայի ԱԳՆ-ում հայտնել են, որ այդ մասին համատեղ հայտարարությունը դեռեւս սեպտեմբերի 18-ին Սուխումում ստորագրել են Աբխազիայի վարչապետ Սերգեյ Շամբսն եւ Տուվալուի վարչապետ Վիլլի Տելավին:
Սերգեյ Շամբան վստահ է, որ, չնայած երկու երկրներին բաժանող մեծ հեռավորությանը, շփվելու, մշակութային կապեր հաստատելու հնարավորություն մշտապես կլինի: «Մենք բարձր ենք գնահատում այդ բարեկամական քայլը: Դա հեշտ որոշում չէ: Մենք դա լավ ենք հասկանում ու գնահատում: Շատ ազդեցիկ ուժեր խոչընդոտում են Աբխազիայի միջազգային ճանաչմանը»,- ընդգծել է վարչապետը: