կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-08 19:12
Հասարակություն

Այսպես կոչված նախկինների ժամանակ ամենահզոր զորավարժություններն են անցկացվել. Սեյրան Օհանյան

«Մեկ տարի է անցել, ինչ թուրք-ադրբեջանական տանդեմը սանձազերծեց պատերազմ Արցախի և հայ ժողովրդի նկատմամբ,  և այս մեկ տարվա ընթացքում այսօրվա իշխանությունները պետության ղեկավարությունը գնահատականի չի արժանացրել ոչ միայն Թուրքիային ու Ադրբեջանին, այլև՝ այն իրողություներին, որ այսօր կատարվում է Հայաստանում,  ինչն է բերել պատերազմի, ինչու մենք պատերազմում պարտվեցինք և ի՞նչ ենք հիմա անում՝ հետագայում անվտանգությունն ավելի ամուր հիմքերի վրա դնելու համար,-այս մասին ասաց Սեյրան Օհանյանը՝ «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ:

«Չափազանց դժվար պայմաններում ենք մենք այսօր գտնվում, բայց այս ամենից ելք կա. ուզում եմ անդրադառնալ երեք կետի, որ այս իշխանությունները բանակի նկատմամբ անփույթ վերաբերմունքնով, անգրագետ կառավարմամբ և դավադիր գործողություններով չկարողացան ապահովվել ո՛չ բանակի զարգացումը, ո՛չ պատերազմի ժամանակ հաջողույթունները, ո՛չ էլ անհաջողությունների այն շարանը, որ մենք ունենք ՀՀ սահմաններում»,-ասաց Սեյրան Օհանյանը

Մանրամասները՝ տեսանյութում