Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․
«Առանց Ադրբեջանի մասնակցության հանդիպմանը ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը...
Սուպեր դիվանագիտական քայլ...
Վաղը Ադրբեջանը հենց հարմար առիթ լինի, փոխելու է իր վարքագիծը, ու ձեր «ճանաչած» 29,8-ը և 86,6-ը մտցնելու է ձեր համապատասխան տեղը։
Ու ի՞նչ եք անելու էդ ժամանակ... երևի կասեք, թե Ռուսաստանն է մեղավոր...
Իդիոտներ...»։
Քաղաքագետը մեկ գրառմամբ նաև ավելացրել է․
«Մի բան էլ ասեմ, որ հետո չասեն, թե անսպասելի էր.
Հենց ստորագրվեց այսպես կոչված «խաղաղության պայմանագիր», Ադրբեջանը դիմելու է Միջազգային քրեական դատարան` ՀՀ ռազմա-քաղաքական ղեկավարությանը մեղադրելով Ադրբեջանի դեմ ագրեսիվ` օկուպացիոն պատերազմ վարելու համար։ Ամենայն հավանականությամբ հայցը կբավարարվի, հատկապես եթե հաստատվի, որ ՀՀ-Արցախի Հանրապետության իշխանությունների միջև ուղիղ կապ է եղել։
Չեմ բացառում, որ Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության առևանգումից հետո Ադրբեջանը քրեական գործեր հարուցի նաև ՀՀ ներկա-նախկին ռազմա-քաղաքական իշխանությունների վրա։
Հիմնական ֆիգուրանտներ հռչակելով ՀՀ ներկա-նախկին առաջին դեմքերին, ինչ որ մի օր էլ Ադրբեջանը կարող է հայտարարել, որ ահաբեկիչների հետ չի պատրաստվում բանակցել։ Իհարկե սրան կնախորդի Փաշինյանի ձեռքով հնարավոր ամեն ինչ ստանալը, և այն պահին, երբ Հայաստանը կդառնա խոցելի և թույլ կազմավորում, առանց ռազմավարական նշանակության կետերի, առանց այն տարածքների, որոնք Փաշինյանը համարում է անկլավներ, Ադրբեջանը կասկսի երկրում ներքին քաոս ստեղծելու պրոցես...
Ծանր հեռանկար եմ ասում, ու ցավ եմ ապրում ո'չ միայն նրա համար, որ Փաշինյանին էլ մի օր կտեսնենք Արայիկ Հարությունյանի կողքին, բնականաբար մեզանից շատերն էլ զոհ կդառնան, բայց մեծ ցավս այն է, որ Փաշինյանը հայկական արդարադատության փոխարեն կկանգնի Ադրբեջանի ահաբեկչական ռեժիմի ձեռքում որպես գերի...
Դեռ ժամանակ կա սրանից խուսափելու, բայց այդ ժամանակը այլևս ո'չ թե տարի, այլ շատ ավելի քիչ է։
Իսկ Արցախից գերված մեր հայրենակիցների վերադարձը Հայաստանի և հայ ժողովրդի պատվի հարցն է»։