կարևոր
5974 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-13 15:36
Քաղաքական

Այսպես կոչված արևմտյան գործընկերները ուղղակի և բացահայտ փորձում են Հայաստանին տեղավորել Ռուսաստանի շուրջ պատժամիջոցների ռեժիմի մեջ. Անդրեյ Արեշև

Ռուս քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը Alpha News-ի ուղիղ եթերում մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլը և ընդգծել, որ ռուսական կողմն այժմ ցուցաբերում է առավելագույն համբերություն, որպեսզի չկորցնի հաստատված կապերը։

«Ռուսաստանն արդեն մի քանի տարի է, որ գտնվում է կոշտ քաղաքական, դիվանագիտական և պատժամիջոցային դիմակայության իրավիճակում, ինչն, ի դեպ, զգում են և Ռուսաստանի դաշնակիցներն ու գործընկերները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը։ Եվ մենք շատ լավ հասկանում ենք, որ վերջին շրջանում քայլեր են ձեռնարկվում Կովկասում Ռուսաստանի համար լրացուցիչ ճակատ կազմակերպելու և այդ տարածքը մարտահրավերների ու սպառնալիքների աղբյուրի վերածելու ուղղությամբ։

Նաև փորձել կազմալուծել, մասնատել և լղոզել այն ինտեգրացիոն միավորումները, որոնք հիշատակել է, այդ թվում՝ Սերգեյ Լավրովը։ Առաջին հերթին նշանառության տակ կհայտնվի Եվրասիական տնտեսական միությունը։ Արդեն մեկուկես տարի է, ինչ Հայաստանի Հանրապետությունը մի շարք պատճառներով սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ միջոցառումներին, նվազեցրել է ներկայացվածությունը ԱՊՀ շրջանակներում, այդ թվում՝ նախարարական հանդիպմանը ։

Դա, իմ կարծքով, շատ ցավալի է, բայց ինձ թվում է, որ այժմ ռուսական կողմը առավելագույն համբերություն է ցուցաբերում և գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի «չկոտրի բոլոր կճուճները» ։ Այդ պատճառով մենք տեսնում ենք և Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, և որոշ այլ քայլեր, որոնք վկայում են այն մասին, որ, այնուամենայնիվ, կձեռնարկվեն բոլոր հնարավոր ջանքերը կապերը պահպանելու համար։ Առաջին հերթին տնտեսական ոլորտում կապերը, որոնք ձեռնտու են և՛ Ռուսաստանին, և՛ Հայաստանին։ Չնայած նրան, որ արևմտյան, այսպես կոչված, գործընկերները լրջորեն փորձում են տապալել Ռուսաստանի և Հայաստանի միջև էներգետիկ գործընկերությունը և արդեն ուղղակիորեն և բացահայտ խոսում են այն մասին, որ փորձում են Հայաստանն ավելի սերտորեն տեղավորել պատժամիջոցների ռեժիմի մեջ, որը ստեղծվում է Ռուսաստանի շուրջ», — նշել է քաղաքագետը։