|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը դատապարտել է Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում, հաղորդում է En Son Haber կայքը:
«Խաղաղության ակունք» անվանումով ռազմական գործողության շրջանակում թուրքական F-16 կործանիչները երկինք են բարձրացել Դիարբեքիրի ավիաբազայից:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարը մասնավորապես նշել է. «Թուրքիան այս քայլերով նպաստում է տարածաշրջանում իրավիճակի է՛լ ավելի ապակայունացմանը»:
Նա նաև կոչ է արել Թուրքիային՝ դադարեցնել ռազմական գործողությունները և խնդիրները լուծել միայն խաղաղ ճանապարհով:
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 9-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողության մեկնարկի մասին: