Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի եւ Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանի հետ այցելել է Արմավիրի մարզ, որտեղ հանդիպել և ժողով է անցկացրել մարզի գյուղապետերի հետ:
Հանդիպման ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը գյուղապետերին հավաստիացրել է, որ կարկուտից տուժած 46 համայնքների գյուղացիների հողահարկ չեն վճարի, իսկ մասնակի տուժած համայնքների դեպքում հողահարկի 50 տոկոսը կվճարի պետությունը։ Նույն սկզբունքը կգործի նաեւ ջրի վճարի դեպքում։
ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանն էլ վստահեցրել է, որ յուրաքանդյուր գյուղացու նկատմամբ լինելու է անհատական մոտեցում եւ վարկեր վերցրած գյուղացիների վարկերի մարումը սառեցվելու է 3 տարի ժամկետով։
Նա նաև հավելել է, որ այն գյուղացիները, որոնք վարկ են վերցրել դոլարով, նրանց վարկը դառնալու է դրամով, իսկ տարբերությունը վճարելու է պետությունը, սոցիալական խնդիրներ ունեցող գյուղացիներին էլ կտրվի դրամական միանվագ օգնություն։ Տիգրան Սարգսյանը նաեւ խոստացել է, որ գյուղացիներին տրվելու է սերմ, պարարտանյութ եւ դիզվառելիք։
Հանդիպմանը մասնակցել է նաեւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: