|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ադրբեջանն ու Իրանը պայմանավորվել են համատեղ կոմիտե կազմակերպել. հայտնել է Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Նշելով, որ Թեհրանի և Բաքվի հարաբերությունները զարգանում են դրական ճանապարհով, նա ասել է, որ «համատեղ կոմիտեն կաշխատի երկու երկրներում հասարակական կարծիքի և լրատվամիջոցների մթնոլորտի կառավարման ուղղությամբ»:
Ինչ վերաբերում է երկու հարևան երկրների հարաբերություններում որոշ հարցերում տարաձայնությունների առկայությանը, Իրանի արտգործնախարարն ասել է, որ կարևոր է, որ երկու կողմերն էլ լուրջ կամք են դրսևորել խոչընդոտները հաղթահարելու համար։
«Ես և իմ գործընկեր պարոն Ջեյհուն Բայրամովը մշտական կապի մեջ ենք և դրական քննարկումներ ենք անցկացնում՝ երկու երկրների միջև հարաբերությունները համակողմանի զարգացնելու և որոշ թյուրիմացություններ հաղթահարելու համար»,- ասել է նա։
Աբդոլլահիանը հավելել է, որ Իրանը իր հարեւաններին համարում է «մոտ բարեկամներ»: