|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Իրանն ու Ադրբեջանը առաջիկա շաբաթներին կարող են համաձայնագիր ստորագրել Կասպից ծովում նավթի և գազի հանքավայրերի համատեղ շահագործման վերաբերյալ։ Այդ մասին Թեհրանում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաեւի հետ հանդիպումից հետո հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին։
«Ադրբեջանական պատվիրակության հետ կառուցողական հանդիպում է կայացել, և ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ»,- նրան մեջբերում է «Շանա» գործակալությունը։
Իրանցի քաղաքական գործիչը հույս է հայտնել, որ «առաջիկա շաբաթներին Ադրբեջանի հետ լավ համաձայնագիր կստորագրվի նավթագազային ոլորտում՝ Կասպից ծովում նավթի ու գազի հանքավայրերի շահագործման հարցերում»։