|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Թրամփը հայտարարել է, որ թե՛ Պուտինը, թե՛ Զելենսկին ցանկանում են համաձայնության գալ. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է լուծել Ուկրաինայի հետ հակամարտությունը` հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում։
«Ես խոսում եմ նախագահ Պուտինի հետ, նա ուզում է համաձայնության գալ։ Ես նաև խոսում եմ նախագահ Զելենսկու հետ, և կարծում եմ, որ նա նույնպես ուզում է համաձայնության գալ։ Ես այսօր հանդիպում եմ նրա հետ։ Հնարավոր է՝ նա հենց հիմա սենյակում լինի», – ասել է նա։
Ամերիկայի նախագահը ընդգծել է, որ ձգտում է օգնել հակամարտության կարգավորմանը միայն մարդկային կորուստները կանխելու համար, բայց որ Եվրոպան, այլ ոչ թե ԱՄՆ-ն, պետք է աշխատի խաղաղ կարգավորման վրա։
«Մեզ բաժանում է մեծ, գեղեցիկ օվկիանոս։ Մենք դրա հետ ոչ մի կապ չունենք», – հավելել է Թրամփը։
Թրամփը նաև մեկնաբանել է Պուտինի և Զելենսկու միջև հարաբերությունները. նախագահները կիսում են «հսկայական, անբնական ատելություն»։