Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունն ամեն ինչ անում է հիվանդության տարածման և մարդկանց զանգվածային բնաջնջման համար։ Այս մասի ֆեյսբուքյան իր էջում գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
«Նույն օրվա ընթացքում նույն կառավարության երկու տարբեր անդամներ ասում են հետևյալը․ ՀՀ առողջապահության նախարարն ասում է, որ արձակուրդների երկարացումը, բուհերի առցանց ուսուցման անցնելը որոշակի դրական միտումներ է ցույց տվել, նկատելի է հիվանդացության առումով նվազում, ինչը կարձանագրվի հաջորդ շաբաթվա թվերում, իսկ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը հայտնում, որ արձակուրդները չեն երկարաձգվի և երկուշաբթի օրվանից կվերականգնվեն առկա ուսուցմամբ պարապմունքները։ Նման իրավիճակում ուրիշ ի՞նչ այլ հետևություն է հնարավոր անել, քան այն, որ այս կառավարությունը դիտավորյալ ամեն ինչ անում հիվանդության տարածման և մարդկանց զանգվածային բնաջնջման համար։ Բավական չէ, որ չեն իրականացվում ոչ մի էական կարանտինային միջոցառումներ, միաժամանակ վերացնում են այն միջոցառումները, որոնք թեկուզ փոքր դրական արդյունքներ են տալիս»,-գրում է նա։