կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-18 18:52
Աշխարհ

Կորոնավիրուսի տարածման ամենավատ սցենարը կլինի դրա` սեզոնային հիվանդության վերածվելը. ճապոնացի վարակաբան

Կորոնավիրուսի տարածման ամենավատ սցենարը կլինի դրա` սեզոնային հիվանդության վերածվելը. ճապոնացի վարակաբան

Կորոնավիրուսի` աշխարհում տարածման ամենավատ սցենարը կլինի դրա` սեզոնային հիվանդության վերածվելը. ըստ yerkir.am-ի` ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է ճապոնացի հայտնի վարակաբան և համաճարակաբան Սատո Ակիխիրոն:

Նա հիշեցրել է, որ նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու դեպքում մեծ է մահացությունը տարեց մարդկանց շրջանում. 80 տարեկանից բարձր տարիքային խմբում մահացությունը հասնում է 17 տոկոսի: «Եթե դա տեղի ունենա ամեն տարի, մեծ խնդիր կլինի: Երիտասարդների համար դա այնքան էլ սարսափելի չէ, մինչդեռ տարեցների շրջանում հիվանդությունը մահվան ռիսկի հետ է կապված»,- պարզաբանել է նա` օրինակ բերելով Իտալիան, որտեղ նոր կորոնավիրուսից մահացածների 98 տոկոսը 60 տարեկանից մեծ մարդիկ են:

Բժշկի կարծիքով` մարդկանց կուտակման վայրեր միայն տարեցների այցելությունները սահմանափակելը ճիշտ չէ, դա պետք է ընդհանուր կանոն լինի նրանց ընտանիքների բոլոր անդամների համար:

Ակիխիրոն կարևոր է համարում նաև մարդկանց միջև որոշակի հեռավորության պահպանումը: «Փողոցում վարակվելու ռիսկը նվազում է: Այսինքն` մարդկանց թվի սահմանափակումն անիմաստ է: Օրինակ` եթե պատկերացնենք իրավիճակ, երբ նույնիսկ տասնյակհազարավոր մարդիկ  են հավաքվում, սակայն` պայմանով, որ նրանց միջև հեռավորությունը 1,5-2 մետր լինի և տեղի ունենա փողոցում, դա ավելի անվտանգ է, քան եթե մի քանի մարդ հավաքվի, սակայն չօդափոխվող տարածքում և միմյանցից 30 սանտիմետրից մինչև մեկ մետր հեռու»,- նշել է ճապոնացի բժիշկը: