|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը փակելու համար նստացույց հայտարարած Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանին (Artak Beglaryan): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Եվս մեկ անգամ կրկնում եմ. Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելը և Արցախը շրջափակելը որևէ բնապահպանական նպատակ չունի. այն արցախահայության բնաջնջման, արտաքին աշխարհից մեկուսացնելու ադրբեջանական հանցավոր քաղաքականության մաս է, հերթական փորձը միջազգային կանոնների բացարձակ խախտումով ճնշելու արցախահայության ինքնորոշման բացարձակ լեգիտիմ իրավունքը»,- գրել է նա։