|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Այսօր կառավարության նիստում սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ներկայացրեց «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայական տարածման ազգային ծրագրին հավանություն տալու մասին» հարցը:
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայական տարածման ազգային ծրագիրը մշակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ:
Ծրագրի հիմնական նպատակն է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայական տարածումը՝ դրա մեջ ընդգրկելով բնակչության տարբեր տարիքային խմբերի՝ակնկալելով մասնակիցների թվի աճ: Ծրագրի նպատակն է նաև նպաստել Հայաստանի բնակչության աշխատանքի արտադրողականության բարձրացմանը, բարոյակամային և ֆիզիկական որակների բազմակողմանի ու ներդաշնակ զարգացմանը, առողջության ամրապնդմանը, երկարակեցության ապահովմանը և ռազմահայրենասիրության դաստիարակությանը:
Որոշումն ընդունվեց: