կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-04 10:02
Քաղաքական

Մեր գլխավոր խոչընդոտն այդքան Ադրբեջանը չէ, որքան Հայաստանում հաստատված իշխանությունը. Տիգրան Աբրահամյան

Մեր գլխավոր խոչընդոտն այդքան Ադրբեջանը չէ, որքան Հայաստանում հաստատված իշխանությունը. Տիգրան Աբրահամյան

Արցախում ամենամեծ խնդիրներից մեկը շարունակում է մնալ անորոշությունը։ Արցախի կարգավիճակի հստակեցումը, որը պետք է հիմնված լինի ինքնորոշման իրավունքի իրացման և դրա միջազգային ճանաչման վրա, պետք է լինի առաջնային օրակարգում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս օրակարգը պետք է արտահայտվի ոչ թե «դիժուռնի» հայտարարությունների, այլ իրական կյանքում քաղաքական, գաղափարական, քարոզչական և ծրագրային մոտեցումների տրամաբանության ներքո։

Հայաստանում, Արցախում և սփյուռքում ապրող ցանկացած հայ, ով ունի պայքարի կամք, ցանկություն, պետք է հստակ իմանա իր անելիքն Արցախի ու Հայաստանի շուրջ զարգացող ցանկացած սցենարային զարգացման համար։

Արցախի ու Հայաստանի բոլոր առողջ ուժերի՝ քաղաքական և ոչ քաղաքական, նպատակը պետք է դառնա հանրության գաղափարական մոբիլիզացիա իրականացնելը՝ հային դուրս բերել ընկածի, կոտրվածի, պարտվածի կարգավիճակից և նրան տրամադրել երկարատև պայքարի։

Թե ինչ է ուզում, մտածում կամ անում Ադրբեջանը, դա հարցի մի կողմն է, մեր խնդիրն է հասկանալ, թե մենք ինչ ենք անելու։

Մեր գլխավոր խոչընդոտն այդքան Ադրբեջանը չէ իր նավթադոլարային ռեսուրսներով և դաշնակիցներով, որքան Հայաստանում հաստատված իշխանությունը, որը Հայաստանի ջախջախումը ապահովելով փորձում է հանրության մեջ արմատավորել այն գաղափարը, որ հայը հաղթելու ուժ, ռեսուրս, կամք չունի և ճիշտը իրավիճակին համակերպվելն ու անվերջն զիջելը։

Հայաստանի և Արցախի համար պայքարը պետք է տարբեր ժամանակային կտրվածքով ճիշտ պլանավորել և խրամատավորվել նպատակային պայքարի»։