Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Մայր Հայաստան» դաշինքը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է ամբողջական իշխանափոխության ծրագրով, որովհետեւ համոզված է, որ միայն դրա միջոցով է հնարավոր ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Երեկ հանդիպումները Նոր Նորք վարչական շրջանում են։
«Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անվտանգության գլխավոր խոչընդոտն է, գլխավոր մարտահրավերը։ Փոխելով իշխանությունը, մենք կկարողանանք իրական անվտանգություն ու խաղաղություն ապահովել։ Մասնակցե՛ք ընտրություններին եւ ձեր քվեն տվեք հանուն անվտանգության ու խաղաղության»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը։
Նա վստահեցրեց, որ բոլորի քվեի ուժով իրենք կարողանալու են փոխել իշխանությունը եւ վռնդել Նիկոլ Փաշինյանին կառավարության կաբինետից։
«Մեր ընտրությունը պատերազմի ու խաղաղության միջեւ է։ Նիկոլը պատերազմ է բերում, բերում է կորուստներ, նոր պարտություն։ Մենք ապահովելու ենք անվտանգություն եւ խաղաղություն»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը։
Նիկոլ Փաշինյանը խաբել է բոլոր հարցերում, հիշեցրեց նա՝ սկսած արագաչաձերից, վերջացրած Հայաստանին խաղաղություն բերելով։ Քաղաքացու քվեով պետք է վռնդել նրան կառավարությունից եւ ապահովել մեր զինվորների կյանքը։
«Ձեր քվեով հնարավոր է ամբողջական իշխանափոխություն Հայաստանում։ Միացե՛ք, որ փոխենք։ Համոզված եղեք, որ ձեր քվեին տեր ենք կանգնելու եւ փոխելու ենք իշխանությունը»,-վստահեցրեց նա։
Քաղաքացիները շենքերի պատուհաններից ողջունեցին «Մայր Հայաստան» դաշինքի անդամներին։ Առանձին բնակիչներ ասացին, որ շատ լավ գիտեն եւ հետեւում են Անդրանիկ Թեւանյանին։ Շատերն էլ վստահեցրին, որ անպայման մասնակցելու են ընտրություններին, ոտքի են կանգնելու, որ իշխանություններին վռնդեն․ «Միասին, իրար հետ»։
Շենքերից մեկի բակում Անդրանիկ Թեւանյանը կարճ՝ ֆուտբոլ խաղաց երեխաների հետ։ Թիմի անդամներից մեկը կատակով մեկնաբանեց․ «Նոր Նորք-«Մայր Հայաստան» ֆուտբոլային հանդիպումը․ կենտրոնական հարձակվողը Զավենն է՝ Նոր Նորքից, «Մայր Հայաստանինը»՝ Անդրանիկ Թեւանյանը»։