Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթեր Էրդինե
Մալաթիայի կազմավորումից մինչ օրս հունն առանց փոխելու հոսած և քաղաքի բյուզանդական տիրապետության ներքո եղած տարիներից ի վեր օգտագործված աղբյուրը՝ Գյունդուզբեյ անվամբ, 1946 թվականից սկսած բավարարում է նահանգի խմելու ջրի կարիքը:
Էվլիյա Չելեբիի հիշատակած Մալաթիան, որի «ջուրն ու օդը շատ հաճելի են», աչքի է ընկնում իր ստորգետնյա և վերգետնյա քաղցրահամ ջրերի առատությամբ։
Ըստ «Անադոլու» լրատվական գործակալության թղթակցի՝ Մալաթիայի «Ջրմուղկոյուղու» գլխավոր վարչությունից ստացած տեղեկության՝ ժայռերի միջից բխող բնական ջրի Գյունդուզբեյ ջրահավաքման հիմնարկությունը 1949 թ․ սկսած անընդմեջ բավարարել է քաղաքի ջրի կարիքները:
Ջրառատ տարիներին ջրահավաքման կայանի ջրի ավելցուկը տրվում է Դերմե գետին, որտեղից ժողովրդական երգերի նյութ հանդիսացող Քերնեքից հոսելով՝ ոռոգում է Մալաթիայի դաշտի բերրի հողերը:
Մալաթիայի կենտրոնական Բաթթալգազի գավառին ենթակա 122, Յեշիլյուրթ գավառին ենթակա 63-ից ավել, ընդհանուր 185 թաղամասերի խմելու ջրի պահանջարկը այդ ջրահավաք կայանից է մատակարարվում, 11-13 աստիճան ջերմության միջակայքում դուրս եկող ջրով:
Ջրահավաք կայանը ամբողջ խմելու ջուրն, առանց ախտահանման, միայն քլոր ավելացնելով, մատակարարում է քաղաքին:
65 դյոնյում տարածքի վրա հիմնված ջրահավաք կայանում ջրի հոսքն իրականացվում է տարեկան վայրկանում միջինը 2500 քառակուսի մետր:
Հանգուցյալ նախագահ Օզալի ժամանակ ջուր բաշխվեց համայնքապետարաններին
Մալաթիայի քաղաքապետ Սելահաթթին Գյուրքանը «Անադոլու» լրատվական գործակալության թղթակցին հայտնեց, որ անհիշելի ժամանակներից մինչ օրս գոյություն ունի Մալաթիային խմելու ջուր մատակարարած ջրահավաքման կայան հասնող մի աղբյուր:
Գյուրքանը ներկայացրեց բյուզանդական ժամանակաշրջանից տարածքի «Derme Mesih» անվանումը, ջրի՝ Մալաթիայի դաշտի տարածքում և գյուղատնտեսության ոռոգման մեջ կիրառվելը, հայտնեց, որ 1946 թ․ ջրահավաք կայանի ջուրը մատակարարվել է քաղաքին:
Գյուրքանն ասաց.
«Եթե հաշվի առնենք, որ քաղաքի ընթացիկ բնակելի տարածքը 1839 թվին է ձևավորվել, ապա հարց է առաջանում՝ «Իսկ մի՞թե Մալաթիան մինչև 1946 թիվը ջուր չունե՞ր»: Այն ժամանակ Մալաթիայի տները առանձնատան ձևի, բակային շինություններ էին: Այդ բոլոր տների տակ էլ ջուր կար: Մալաթիան ստորգետնյա ջրերով բառացիորեն շատ հարուստ քաղաք է: Ավելի ուշ ժամանակաշրջանում՝ 1960-ականներին այս բաշխման կետում շարունակաբար, և ավելի ուշ 1980-ականներից հետո հանգուցյալ Թուրգութ Օզալի շրջանում որոշվեց 8 համայնքի հիմնադրված միավորման հետ միասին ջրակուտակման կայանից դուրս եկող ջուրը ևս տալ Մալաթիայի 8 համայնքներին: Իսկ ավելի ուշ էլ կառուցվեց Չաթ ջրամբարը: Հետագայում եթե Մալաթիա քաղաքը շատ ընդարձակվի, և այնպիսի իրավիճակ առաջանա, որ առկա ջրի աղբյուրները չբավարարեն, արդեն ծրագրվել է Չաթի ջրամբարից ևս ջրի հատկացման մասին: Չաթի ջրամբարը խմելու ջրի պահանջների համար օգտագործվելու նպատակով է կառուցվել, սակայն ըստ մինչ այժմ մեր կատարած չափումների ու գնահատումների՝ տեսել ենք, որ առկա ջրակուտակման կայանը Մալաթիային բավարարում է»:
Գյուրքանը նաև փոխանցեց, որ քաղաքին նոր ջրի աղբյուրներով ապահովելու համար ևս կատարվել են աշխատանքներ, և Բեյլերդերեի շրջանում մի նոր աղբյուր էլ է օգտագործման հանձնվելու, ինչպես նաև հայտնեց Ալթայ Քըշլայի գտնվելու վայրում ջրի օգտագործման մասին:
«Խմելու համար պիտանի որակներով միակ ջուրը Մալաթիայի ցանցից հոսողն է»
Գլոբալ տաքացման պայմաններում քաղցրահամ ջրերի աղբյուրների պաշտպանության կարևորությանն անդրադարձած Գյուրքանը հանդես եկավ հետևյալ դիտարկումներով։ Նշելով, որ գլոբալ տաքացման հետևանքով ավելի կարևոր է պաշտպանել քաղցրահամ ջրային ռեսուրսները, Գյուրքանը նշեց.
«Առկա ջրահավաք կայանի պաշտպանության, շրջակա միջավայրի պայմանների ազդեցությունը չկրելու վերաբերյալ մեր համայնքապետարանը և առնչվող վարչությունները անհրաժեշտ զգայնություն են ցուցաբերում Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման՝ այսինքն ՇՄԱԳ-ի ներկայացրած զեկույցների հանդեպ, հատկապես այնտեղ գտնվող հանքավայրերի, քարհանքերի վերաբերյալ: Ներկա պահին մեր ջրի աղբյուրը շատ զուլալ է, բավարարում է Մալաթիային, ուղղակի օզոնի տեսքով քլորացմամբ տրվում է ցանցերին: Խմելու համար պիտանի որակներով միակ ջուրը Մալաթիայի ցանցից հոսողն է: Ամեն օր Մալաթիայի ջուրը ցանցին տրվում է վերահսկվելով և՛ Շրջակա միջավայրի, և Քաղաքային պլանավորման նահանգային վարչության, և՛ Առողջապահության վարչության, և՛ մեր կողմից: Մեր քաղաքացիները լիովին հանգիստ կարող են խմել այն»:
Ամբողջ քաղաքին բնական աղբյուրից բխող ջուր է մատակարարվում
Ժայռերից հոսող, ջրահավաքման կայանից եկող Մալաթիայի բնական ջրի աղբյուրը ներկայացրած Գյուրքանը կարծում է, որ «Այն Տեր Աստծուց Մալաթիային շնորհված օրհնանք է: Դրա համար պետք է երախտապարտ լինենք: Եվ երախտապարտ լինելով էլ պետք է Մալաթիան միության ու միասնության մեջ, համերաշխության մեջ մնա: Սեր եղած տեղում ջուր էլ կբխի: Չնայած վերջին երեք տարում ջրի մակարդակով Թուրքիայի ամենաչոր շրջանում ենք, սակայն առանց որևէ արտեզյան աշխատանք կատարելու, միայն այս աղբյուրով ջուր ենք մատակարարում ամբողջ Մալաթիային, մեր ամբողջ քաղաք առաքում ենք հենց այս բնական աղբյուրից բխող ջուրը: Այս ջորը շատ թանկ է Մալաթիայի համար»:
Ընդգծելով ջրի խնայողաբար օգտագործելու կարևորությունը՝ Գյուրքանը հավելեց. «Լուսագոհի մայրս ասում էր, որ «ձուկը ծովում միայն ճաշին է ջուր խմում». ուստի այս մշակույթը մենք դեռևս մանկության ժամանակ ենք սովորել: Նոր սերունդներին էլ պետք է դա հասկացնենք»:
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net