|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող` դեպքից 9 տարի անց հայտնաբերված Նարեկ Խաչատրյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան և մակագրվել դատավոր Ռոբերտ Պապոյանին:
Նշենք, որ 2015 թվականի մայիսի 18-ին Ն.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել և նույն օրը նրա նկատմամբ նախկինում ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատվել է: Կոմիտեից մեզ հայտնեցին նաև, որ Խաչատրյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Գործի նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Սեդրակ Զատիկյանը սպանվել է 2006թ. հունիսի 22-ին Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգով: Զատիկյանի սպանությունը կատարելու և օժանդակելու համար դեռևս 2007-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով Ա. Առուշանյանը, Ա.Հովհաննիսյանը և Լ. Ղևոնդյանը դատապարտվել էին ազատազրկման, իսկ սպանության պատվիրատուների նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող` ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբի) եղբորորդին՝ Ստեփան Հակոբյանը, հայտնաբերվեց 2011 թվականի դեկտեմբերին: 2013-ի դեկտեմբերի 9-ին Մալաթիայի դատարանը Հակոբյանին մեղավոր ճանաչեց և դատապարտեց 15 տարվա ազատազրկման: