Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի կառավարությունը պատրաստվում է ընդլայնել ինտերնետի մասին գործող օրենքը՝ ներառելով առցանց լրատվամիջոցների ավելի խիստ կանոններ. հաղորդում է T24-ը։
Ըստ կայքի՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) աղբյուրները հայտնում են, որ նախատեսվում է փոփոխել կանոնները՝ կապված լրագրողական հավատարմագրերի, գովազդի տարածման և առցանց լրատվամիջոցներից գանձվող հարկերի հետ։
Հաղորդվում է, որ հաջորդ շաբաթվանից Թուրքիայի խորհրդարանական թվային մեդիայի հանձնաժողովը կհանդիպի երկրի սոցիալական մեդիա հսկաների ներկայացուցիչների հետ, ինչպիսիք են Facebook-ը, Twitter-ը և Instagram-ը՝ առաջարկվող փոփոխությունների մասին տեղեկացնելու համար:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին Թուրքիան խիստ սահմանափակումներ էր մտցրել՝ սոցցանցերի հետ կապված, որոնց համաձայն՝ մեկ միլիոնից ավելի օգտատեր ունեցող հարթակները պարտավոր են գրասենյակներ բացել երկրում, հակառակ դեպքում՝ կտուգանվեն։ Թուրքիայում Human Rights Watch-ի ներկայացուցիչ Էմմա Սինքլեր-Վեբը այդ սահմանափակումներն անվանել էր «դրակոնյանական»։ Բացի այդ՝ սոցիալական ցանցերը կարող են տուգանվել, եթե վիճահարույց գրառումները չջնջվեն։
Քննադատները պնդում են, որ օրենքը Անկարայի փորձն է՝ խստացնել վերահսկողությունը հիմնական լրատվամիջոցների նկատմամբ և լռեցնել առցանց ընդդիմադիր ձայները: