Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 1-ից Արցախում մատուցվող ինտերնետ ծառայությունների սակագները կնվազեն. այսօր ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակությունը կարգավորող պետական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կողմից մատուցվող ինտերնետ ծառայությունների սակագների վերաբերյալ որոշման նախագիծը, որն արժանացավ հանձնաժողովի հավանությանը։
Որոշման համաձայն` DSL անսահմանափակ մուտքով բաժանորդները մայիսի 1-ից կվճարեն 76-91 տոկոսով ավելի քիչ. օրինակ՝ մինչեւ 128 կբիթ/վրկ. արագությամբ ինտերնետի համար գործող 11 500 դրամի փոխարեն բաժանորդը կվճարի 2799 դրամ, մինչեւ 1024 կբիթ/վրկ.-ի դեպքում՝ գործող 93 000 դրամի փոխարեն 8799 դրամ եւ այլն։
Սահմանվել են նաեւ նոր սակագներ ավելի բարձր արագությամբ ինտերնետի համար. մինչեւ 2048 կբիթ/վրկ. արագությամբ ինտերնետի համար՝ 11 799 դրամ, մինչեւ 3072 կբիթ/վրկ.-ի համար՝ 14 799 դրամ։
Ի դեպ, նշված ծառայությունների մատուցման համար հաճախորդի հետ 1 տարի ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում միացման վճար չի գանձվում եւ DSL մոդեմը տրամադրվում է անվճար, իսկ պայմանագրի 1 տարին լրանալուց հետո տրամադրված մոդեմը դառնում է բաժանորդի սեփականությունը։