Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուրբաթ օրը YouTube-ում սկսվեց «Աղջիկը բար է մտնում» լիամետրաժ ֆիլմի ցուցադրությունը, որը հատուկ նկարահանվել է ինտերնետի համար:
Այդ կինոկատարակերգության մեջ խաղում են Կարլա Գուջինոն, Զաքարիա Կուինտոն, Ռոզարիո Դոուսոնը, Դենի դե Վիտո, Ջոշ Հարտնետը եւ Էմանուել Շրիկին:
Այս մասին, ըստ mignews.com-ի, իր բլոգում պատմել է YouTube-ի զվարճալի ֆիլմերի մարկետինգի գծով մենեջեր Նեյթ Վեյնշտեյնը. «Ֆիլմն այն մասին է, թե ինչպես միմյանց հետ բոլորովին կապ չունեցող մարդիկ մի գիշեր են անցկացնում տասը տարբեր լոսանջելեսյան բարերում»:
Ի դեպ, YouTube-ը, որը 2006-ին 1.65 միլիարդ դոլարով գնվել է Google-ի կողմից, վերջին շրջանում ակտիվորեն հարստանում է պրոֆեսիոնալ բովանդակությամբ. տեղադրվում են լայնամետրաժ հեռուստաշոուներ եւ ֆիլմեր:
Եվ սա այն դեպքում, երբ այդ վիդեոտիրույթի հիմնական մասը սիրողական տեսանյութեր են, որոնց նպատակը գովազդատուներ գրավելն է: