|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` ապրիլի 1-ի դրությամբ Արցախում հիմնական հեռախոսային ապարատների թիվը կազմել է 23183 հատ, այդ թվում բնակարանայինը` 19513 հատ:
Բջջային ցանցի ապարատների թիվը 80091 է, այդ թվում մշտական գծինը` 54679: Ի դեպ, անցյալ տարվա ապրիլի 1-ին բջջային ցանցի ապարատների թիվը 46160 էր:
Ինտերնետ ցանցի բաժանորդների թիվը կազմել 9362, այդ թվում բնակարանայինը` 8331 բաժանորդ: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում ինտերնետի բաժանորդների թիվը 6783 էր:
Ինտերնետ բաժանորդների թիվը զգալիորեն կաճի այսուհետ եւս, քանի որ մայիսի 1-ից «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը նվազեցրել է ինտերնետային ծառայությունների սակագները: Մեր տվյալներով` ընկերությունում ինտերնետ կապից օգտվել ցանկացողների հերթ է գոյացել: