| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հունաստանը մտադիր է սահմանափակել այն ժամկետը, որի ընթացքում տրամադրվում է ապաստան՝ դարձնելով այն 3 տարի: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտնում է DW-ն՝ փետրվարի 9-ին միգրացիայի և ապաստանի նախարար Փանագիոթիս Միթարաքիսի խոսքերին հղումով:
Իսկ եթե պայմանները երկրում, որտեղից ժամանել է փախստականը, փոխվեն, ապա կարգավիճակը չի երկարացվի: Նման ձևով նոր պահպանողական կառավարությունը ավելի է խստացնում ապաստան տրամադրելու և բնակվելու գործընթացը փախստականների համար:
Պարզաբանելով նման որոշման անհրաժեշտությունը՝ նախարարն ասել է, որ «դժվար է ինտեգրացնել բնակչության տարբեր խմբերին»:
Նրա պնդմամբ՝ Հունաստանը մինչ օրս ապաստան է տրամադրել շուրջ 40 հազար մարդու 2015 թվականի ճգնաժամից մեկնարկից սկսած: Դեռևս 87 հազար ապաստան հայցելու միջնորդություն այս պահի դրությամբ գտնվում է դիտարկման փուլում: 36 հազար հայցորդներ այժմ մնում են Էգեյան ծովի հինգ կղզիների ծանրաբեռնված ճամբարներում, որտեղ նախատեսված են պայմաններ 6200 մարդու համար: Հումանիտար կազմակերպություններն անընդմեջ քննադատում են Հունաստանին ճամբարների գերծանրաբեռնվածության համար, ինչը միևնույն ժամանակ նաև առաջացնում է կղզիների բնակիչների զայրույթը:
Հունաստանը շարունակում է համարվել եվրոպական երկիր, ուր ժամանում են ամենամեծ թվով փախստականները: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հունաստանի կառավարությունը հայտարարել էր, որ արգելապատնեշ կստեղծի Էգեյան ծովում միգրանտների նավերը կանգնեցնելու համար, ինչի հետևանքով նույնպես արժանացել էր իրավապաշտպանների քննադատությանը:
Հավելենք, որ մարտ-ապրիլ ժամանակահատվածում Եվրամիությունը պետք է դիտարկի այն անձանց հայրենադարձման հարցը, որոնց փախստականի կարգավիճակ ստանալու միջնորդությունը մերժվել է: