Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է որոշում` ուժը կորցրած ճանաչել «Ցանցային պատրաստվածության բնագավառում Հայաստանի Հանրապետության դիրքը բարելավելու միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածի 4-րդ կետը:
ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 8-ի N 18 արձանագրային որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» արձանագրային որոշման նախագիծը մշակվել է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշման 4-րդ կետով նախատեսվել է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելով բարելավել «Ինտերնետի և հեռախոսակապի մրցակցություն» ցուցանիշը, սակայն վերը նշված ցուցանիշի բարելավման նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից ուսումնասիրվել և աշխատանքներ են իրականացվել ցուցանիշի մեթոդաբանության ճշգրտման ուղղությամբ:
Ցուցանիշի հաշվարկման ճշգրտված մեթոդաբանության կիրառումից հետո ամբողջությամբ արտացոլվել է մրցակցության աստիճանը, որի արդյունքում «Ինտերնետի և հեռախոսակապի մրցակցություն» ցուցանիշով Հայաստանի Հանրապետությունը մի շարք երկրների հետ զբաղեցնում է առաջին հորիզոնականը: