Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխարհահռչակ Forbes-ը հրապարակել է լրագրող Անն Աբելի «Ահա, թե ինչու է Հայաստանը դառնում գաստրոնոմիական և գինեգործական ճանապարհորդությունների նոր ուղղություն» վերնագրով հոդվածը։ Հեղինակն առանձնացրել է Հայաստանին բնորոշ մի քանի առանձնահատկություններ:
«Առաջինը՝ բարություն և առատաձեռնություն։ Ես դա զգացի մի հսկայական մթերային շուկայում, որտեղ վաճառողները աներևակայելի առատաձեռն էին չորացրած մրգերի, շաքարապատ նուշի, թթու վարունգի ու սխտորի և հորած աղի պանրի անվճար հյուրասիրություններով:
Կան նաև ժպիտներ և ուրախություն… Ես դա զգացի Երևանի «Լավաշ» ռեստորանում, որտեղ մի կրակոտ մատուցող համոզեց ինձ վեր կենալ աթոռից՝ պարելու, երբ բերում էր տապակած դդումներ՝ լցոնած բրնձով, չրերով, երբեմն էլ ոչխարի միս (շատ համեղ):
Եվ հետո կա նաև ինտելեկտուալություն: Ես դա զգացել եմ իմ բազմաթիվ զրույցներում։ Շախմատը ազգային սպորտ է... Մատենադարանի թանգարանային համալիրն ունի 23000 ձեռագիր։
Ինչպես ցանկացած խոհանոց, այնպես էլ հայկական խոհանոցը բազմազան է, սակայն մի քանի օրինաչափություններ են ի հայտ եկել։ Այստեղ շատ հաճախ հանդիպում են թարմ խոտաբույսեր ու նռան հատիկներ, այլ ոչ թե համեմունքներ։ Տարածված են գառան միսը, սմբուկը, մածունը և թարմ ու աղի պանիրների բազմազանությունը։ Միշտ շատ լավաշ կա, արագ պատրաստվող բլիթներ, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում: Հաճախ կա ավելուկ, տեղական վայրի թրթնջուկ, որը աներևակայելի է։ Երբեմն հանդիպում է լճային իշխան:
Ես հիացած էի առաքելական եկեղեցիների պատմությամբ, որոնք կանգուն են եղել դարերով՝ սկսած 9-րդ դարի Սևանավանքի վանական համալիրից՝ հյուսիսում, մինչև 13-րդ դարի Նորավանքը՝ հարավում: Ամենահուզիչը Էջմիածինն է, որը կառուցվել է մ.թ. 303 թվականին և հաճախ համարվում է Հայ Առաքելական Եկեղեցու Վատիկանը:
Բնապատկերները նույնպես ակնածանք են ներշնչում: Լեռները զբաղեցնում են երկրի մոտ 80%-ը։ Գեղեցկությունն ամենուր է, հատկապես՝ ալպիական Սևանա լիճը և հարավի խորդուբորդ ու անապատ տեղանքը: «Տաթևերը»՝ աշխարհի ամենաերկար ճոպանուղին, այցելուներին 5 կիլոմետրանոց ապշեցուցիչ ճանապարհորդություն կտա լեռնային տեղանքով դեպի Տաթևի վանքը:
Իհարկե, այս փորձը ոչ բոլորին է հասանելի... Բայց դա ցույց է տալիս այն ներդրումների մակարդակը, որ որոշ երազողներ անում են Հայաստանում, և որ երկիրը պատրաստ է ուշադրության»,- նշել է Forbes-ը: