Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հեղինակավոր «Forbes» հանդեսը հրապարակել է Ռուսաստանի միլիարդատեր հայ գործարարների անունները, որոնք կարող են առանցքային դեր խաղալ Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
«Սամվել Կարապետյանը, Ռուբեն Վարդանյանը, Սերգեյ Համբարձումյանը և Սարկիսով եղբայրներն ազդեցիկ գործարարներ են՝ հայկական ծագմամբ: Նրանք ակտիվորեն ներդրումներ են կատարում Հայաստանում՝ երկրի հասարակական-քաղաքական կյանքում լուրջ գործոն դառնալով»,- գրում է հանդեսը:
Նշվում է, որ նրանց ներդրումները ներգրավված են Հայաստանի գրեթե յուրաքանչյուր հաջողված նախագծում:
Forbes-ը գրում է, որ այս ազդեցիք գործարարները Հայաստանում ներդրումներ են կատարում առանց ինչ-որ նշանակալի եկամուտ ակնկալելու. նրանք փոխարենն ակնկալում են «իմիջա-վարկանիշային և քաղաքական դիվիդենտներ շահել»:
Նշվում է, որ քաղաքական տեսանկյունից, Ռուսաստանում հայկական սփյուռքի կառույցների ղեկավարները սերտ կապեր են պահպանում պաշտոնական Երևանի իշխանությունների հետ:
Forbes-ի վարկածի համաձայն, երկրի քաղաքական կուրսից բնակչության դժգոհության, ինչպես նաև՝ արևմտահայկական սփյուռքի (մասնավորապես, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի) ընդդիմադիր քաղաքական կառույցների հանդեպ համակրանքի աճը Ռուսաստանի հայ գործարարներին դարձնում են պաշտոնական Երևանի միակ՝ «առանց այլընտրանքի հնարավորության» համակիրները:
Այսպիսով, ինչպես նշում է հանդեսը, ապրիլյան ընտրություններում հայկական սփյուռքի ֆինանսական էլիտայի գործոնը կարող է առանցքայիններից մեկը դառնալ: