Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր մեկնարկել է «Ա1+» հեռուստաընկերության «Այո-ոչ» քաղաքական ռեալիթի շոուն` սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի շրջանակներում: Մի շարք ՀՀԿ-ական պատգամավորներ, «Ոչ»-ի կողմնակիցների հետ, եղան Մեղրիում, որտեղ մեղրեցիներից մեկը նրանց հյուրասիրեց արքայանարնջի չիր:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն անգամ մասնակցեց չրի պատրաստմանը: Պատգամավորների քաղաքական ու կենցաղային մտքերը խառնվեցին իրար: 85 տարեկան մի տատիկ մրգերով լի զամբյուղով մոտեցավ մայրաքաղաքից եկած հյուրերին: ՀՀԿ-ականները միանգամից մրգեր վերցրեցին` համտեսելու, ինչը արձանագրեցին «Ոչ»-ի կողմնակիցները` ասելով. «Պահը բաց չեք թողնում ու ժողովրդի ձեռքից վերցնում եք, էլի»:
Հրայր Թովմասյանն էլ արձանագրեց, որ չիրը շատ համեղ է. «Այս չիրը համեղ է, որովհետև ո\'չ ընդդիմություն է, ո\'չ էլ իշխանություն, ինքը ընդամենը չիր է»: