կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-01 08:39
Քաղաքական

Դուք պետք է համայնքին վերադարձնեք երբեմնի դեմքն ու համբավը. Ռոմանոս Պետրոսյանը` ՔՊ Աբովյանի թեկնածուին

Դուք պետք է համայնքին վերադարձնեք երբեմնի դեմքն ու համբավը. Ռոմանոս Պետրոսյանը` ՔՊ Աբովյանի թեկնածուին

Տեղի է ունեցել Աբովյան խոշորացված համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված ավագանու թվով 60 թեկնածուների և կուսակցության Աբովյանի տարածքային կառույցի ակտիվի ընդլայնված հանդիպումը, որին մասնակցել է նաև ՔՊ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը։ Այս մասին հայտնում են ՔՊ կուսակցության ֆեյսբուքյան էջում:

Թեկնածուներին ներկայացնելուց հետո քննարկվել է առաջիկա քարոզարշավի կազմակերպման և անցկացման սկզբունքները, մոտեցումներն ու ծրագրային դրույթները։ 

Ռոմանոս Պետրոսյանն ընդգծել է, որ ցուցակում ներգրավվել են իրենց ոլորտներում կայացած և ինքնաբավ մարդիկ, ովքեր գալիս են ստանձնելու համայնքի կառավարումը։

«Համոզված եմ, այս թիմի ակտիվ աշխատանքի արդյունքում Աբովյան խոշորացված համայնքի բնակիչները շատ կարճ ժամանակահատվածում կզգան արմատական փոփոխություններ բոլոր ոլորտներում։ Ձեր աշխատանքը պետք է հանգեցնի մարդկանց կյանքի որակի փոփոխության, ինչպես Աբովյան քաղաքում, այնպես էլ՝ միավորված տասը գյուղերում։ Դուք պետք է համայնքին վերադարձնեք երբեմնի դեմքն ու համբավը՝ լինելով քաղաքացիների ուղիղ ներկայացուցիչը», նշել է Ռոմանոս Պետրոսյանը։

Հանդիպման ընթացքում ելույթ են ունեցել նաև ավագանու թեկնածուները՝ ներկայացնելով իրենց մոտեցումները , ինչպես նախընտրական քարոզարշավի, այնպես էլ՝ համայնքում փոփոխություններին միտված ծրագրերի առաջադրման և իրականացման հետ կապված։