|
Փոխարժեքներ
20 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.53 |
| EUR | ⚊ | € 395.18 |
| RUB | ⚊ | ₽ 4.4026 |
| GBP | ⚊ | £ 472.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.04 |
Ի գիտություն ՀԷՑ-ը սեփականատիրոջից խլելու հետևանքով ՀԷՑ ժամանակավոր կառավարչի աշխատանքը կատարող Ռոմանոս Պետրոսյանի՝ հայտնում ենք, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը հանդիսացել է այդ ընկերության գործադիր մարմնի անդամ, ՀԷՑ ՓԲԸ «Կենտրոն» ՏՀՏ-ի իրացման տնօրեն և վերջին ժամանակահատվածում՝ գլխավոր տնօրենի ԺՊ, հետևապես, հենց նրա հետ Հ1-ի եթերում բանավեճի պետք է մասնակցի Ռոմանոս Պետրոսյանը։
Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Աղավնի Սուքիասյանը:
Հիշեցնենք՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ պատրաստ է Նարեկ Կարապետյանի հետ հրապարակային բանավեճ անցկացնել՝ ՀԷՑ-ի կառավարման շուրջ։