կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-05 16:45
Քաղաքական

Ռոմանոս Պետրոսյանի կազմակերպմամբ՝ ՔՊ-ականներն ընտրատեղամասերի առջեւ ուղղորդումներ են անում․ ՀՅԴ Աբովյանի թեկնածու

Ռոմանոս Պետրոսյանի կազմակերպմամբ՝ ՔՊ-ականներն ընտրատեղամասերի առջեւ ուղղորդումներ են անում․ ՀՅԴ Աբովյանի թեկնածու

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ընտրություններում իշխող ուժը վարչական ռեսուրս է կիրառում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արման Մեղրյանը։

«ՔՊ-ականները, Ռոմանոս Պետրոսյանի կազմակերպմամբ, կանգնում են ընտրատեղամասերի առջեւ, մարդկանց հետ շփվում եւ ուղղորդումներ անում։ Կոնկրետ տեղամասի համարը չեմ հիշում, բայց առավոտյան ահազանգ կար Աբովյանի հինգերորդ դպրոցից, որ հանձնաժողովի նախագահն է ուղղորդումներ անում։ Սա միանշանակ վարչական ռեսուրի օգտագործում է, եւ մենք պատրատսվում ենք այս մասին տեղեկացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին»,- նշեց Մեղրյանը։

Մեղրյանի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավի ընթացքում եւս օգտագործել է վարչական ռեսուրսները։

«Ահազանգեր ենք ստացել, որ մարդկանց ասում են՝ աշխատանքից կազատեն եթե ձայն չտան իրենց, մարդկանց են աշխատանքից ազատում, եթե իրենց ընտանիքի անդամները ընդգրկված են այլ ցուցակում։ Դպրոցի տնօրեններին են ստիպում, որ այսպես ասած, իրենց համար աշխատեն։ Իրենց վերջին երթի մասնակիցները աբովյանցիներ չեն եղել, բերվել էին տարբեր համայնքներից, այդ մարդիկ անգամ չգիտեին՝ ինչի համար էին մասնակցում։ Մարդկանց գազելներով, ծառայողական մեքենաներով բերում էին։ Շատ քիչ աբովյանցիներ կային այդ երթին»,- ընդծեց Մեղրյանը։

ՀՅԴ թեկնածուն նկատեց, որ Աբովյանում ընտրությունների մասնակցության ցուցանիշը շատ ցածր է․ «Մարդիկ վստահություն չունեն, անտարբեր են դարձել, դրա հետ է կապված»։

Արման Մեղրյանի խոսքով՝ այս պահի դրությամբ իրադրությունն Աբովյան քաղաքում նորմալ է։

Քարոզարշավի ընթացքում նաեւ Այս պահի դրությամբ վիճակը նորմալ է։

Այսօր՝ ավելի վաղ, համացանցում լուսանկարներ էին տարածվել, որտեղ երեւում է, որ իշխանության աջակիցներից մեկը նամակի միջոցով տեղեկացնում է աբովյանցիներին ընտրությունների մասին։ Նա նշում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առցանց հրապարակելու է ընտրություններում նրանց մասնակցության արդյունքները եւ հետագայում համայնքային ինչ-որ հարց բարձրացնելու դեպքում դրանք հաշվի են առնվելու։ Ըստ հրապարակի տեղեկությունների՝ նամակի հեղինակն աշխատում է Աբովյան բժշկական կենտրոնում։

 

Տես նաև՝  Որևէ դեպքում ձայն չտալ ՏԻՄ ընտրություններին մասնակցող ՔՊ-ին ու դրա վերարտադրմանը նպաստող ուժերին. Ի. Սաղաթելյանի կոչը:

Տես նաև՝  Բացառե՛լ հետընտրական դաշինքը ՔՊ-ի հետ. ավագանու՝ ՀՅԴ թեկնածուների և դաշինքների հայտարարությունը: