ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը վաղը հայտարարությամբ է հանդես գալու։
«Շաբաթ օրը ես հանգամանորեն կներկայացնեմ անցած տարի պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի հետ տարբեր ձևաչափերով կայացած հանդիպումների կարևոր մանրամասները։ Դրանից հետո, վստահ եմ, հանրությունը կանի անհրաժեշտ եզրահանգումները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաղաթելյանը։
Հիշեցնենք՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն արձագանքել էր Փաշինյանի՝ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ արված հայտարարություններին՝ պահանջելով, որ վերջինս 24 ժամվա ընթացքում հանրայնացնի արտախորհրդարանական ուժերի հետ հոկտեմբեր 12-ին և հոկտեմբեր 19-ին կայացած հանդիպման, ինչպես նաև ՀՅԴ ներկայացուցիչների և Նիկոլ Փաշինյանի միջև պատերազմի օրերին տեղի ունեցած 3 հանդիպումների ձայնագրություններն ամբողջությամբ։