Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ականների փակ հանդիպումները սերիաներով են տեղի ունենում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր կրկին վարչապետն ու նախարարները գնալու են խորհրդարան՝ իշխանական թեւի պատգամավորների հետ փակ հանդիպման:
Սա վերջին օրերին ՔՊ-ականների եւ Նիկոլ Փաշինյանի արդեն երրորդ հանդիպումն է:
Իսկ ի՞նչ են քննարկում իշխանականները ինտենսիվ այս հանդիպումների ժամանակ:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին ՔՊ-ում օրակարգային թեման Եվրամիության անդամության թեկնածու դառնալն է, ու վարչապետի հետ հանդիպումների ժամանակ այս հարցն են քննարկում:
Նախօրեին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման օրակարգում եւս այս հարցն է եղել:
Մեր տեղեկություններով՝ ԵՄ անդամության թեկնածու դառնալու գործընթացի հիմնական կուրատորը հենց ԱԽ քարտուղարն է լինելու:
Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Նիկոլ Փաշինյանը մտադիր է շատ արագ ավարտին հասցնել այս հարցը, ուստի չի բացառվում, որ սեղմ ժամկետում Հայաստանը Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հայտ ներկայացնի: Իսկ թե այդ հերթում ինչքան կսպասի, դժվար է ասել»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: