Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանը գրում է.
«Առաջիկա օրերին Մոսկվայում նախատեսված կարևոր բանակցությունների սեմին գերագույն գլխավոր դավաճանի անլվա խոսնակը նոր հայտարարություն է կատարել, որին մեկ նախադասության կարելի է հետևյալ ձևակերպումը տալ՝ «հաղորդակցական ճանապարհներ (միջանցք) ռազմագերիների դիմաց»:
Փաստորեն 21-րդ դարի երրորդ տասնամյակի սեմին ԱԹՍ-ների ու չգիտեմ քանիերորդ սերնդի պատերազմում պարտություն կրած անձը պատրաստվում է ռազմագերիների հարցը լուծել միջնադարյան ձևաչափերով: Դա այն դեպքում երբ ժամանակակից աշխարհում արդեն վաղուց ռազմագերիների հարցը կարգավորված է միջազգային կոնվենցիաներով ու գոյություն ունեն միջազգային իրավական լծակներ այդ հարցում ադրբեջանին ճնշման տակ դնելու համար, իհարկե եթե Հայաստանում իրական իշխանություն գոյություն ունենար և ամենակարևորն ու վտանգավորը եթե այդ հարցում «բանավոր փոխըմբռնումներ» չեն եղել: Ինչո՞ւ Հայաստանի կառավարությունն այդ հարցը պաշտոնապես չի բարձրացնում ՄԱԿ-ի ԱԽ-ում, որի մշտական երեք անդամներն ի դեպ, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են: Ինչո՞ւ հարցը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն խորհրդի օրակարգ չի դարձել:
Կարդալով դավաճանի խոսնակի հայտարարությունը գլխում մանանեխի հատիկի չափ ուղեղ, իսկ հոգու խորքում արժանապատվություն ու հայրենասիրություն ունեցող ցանկացած հայ տրամաբանորեն պիտի հարց տա, թե ինչո՞ւ ռազմագերիների հարցը առաջ չքաշվեց Քելբաջարն ու Լաչինը, կամ Սոթքն ու Շուռնուխը հանձնելու ժամանակ: Ինչո՞ւ այդ տարածքների հանձնումը չպայմանավորվեց գերիների վերադարձի հարցով, որի դեպքում հավանաբար հարյուրավոր ռազմագերիներ Ամանորն ու Ս. Ծնունդը կնշեին իրենց ընտանեկան օջախներում:
Հարցերի պատասխանը պարզ կդառնա այն պահին, երբ ինչպես նոյեմբերի սկզբին, երբ մեկշաբաթյա «ինքնամեկուսացումից» դուրս գալով գերագույն գլխավոր դավաճանը հայտարարեց ստորացուցիչ փաստաթղթի ստորագրման մասին, համոզելով թե այդպիսով 25000 մարդկային կյանք է փրկել, այս անգամ էլ հունվարի 12-ին հայտնվելով էկրաններին հայտարարելու է Հայաստանով միջանցք ստեղծելու համար ադրբեջանին տարածք հանձնելու մասին և դա արդարացնելու է ռազմագերիներին վերադարձնելու անհրաժեշտությամբ:
Անլվա խոսնակը նաև վտանգավոր մեկ այլ հայտարարություն է կատարել անդրադառնալով ադրբեջանական տարածքով «հատկապես երկաթուղային ճանապարհով» ԻԻՀ բեռնափոխադրում իրականացնելու մասին: Որտեղի՞ց է ծագել նման հետաքրքրությունը, եթե հակառակ Ռուսաստանին, որի հետ Հայաստանի կապը պարտադիր կերպով իրականացվում է երրորդ երկրի տարածքով, Հայաստանն Իրանի հետ համատեղ բանուկ սահման ու ճանապարհ ունի: Ո՞րն է տնտեսապես առավել ձեռնտու: Ցամաքային ճանապարհով և առանց հավելյալ տուրքերի ուղղակի կերպով Իրան բեռներ փոխադրելը, թե այդ նպատակի համար երկաթուղային ճանապարհով կտրել նախիջևանի տարածքն ու համապատասխան տուրքեր վճարել Ադրբեջանին:
Նման հետաքրքրություն կարող է առաջանալ միայն մեկ դեպքում: Երբ այլևս գոյություն չի ունենա Հայաստանն Իրանին կապող տարածքը:
Գերագույն գլխավոր ստախոսի խոսնակի ընդգծմամբ, Հայաստանի տարածքով ճանապարհի տրամադրումը դիտվում է տարածաշրջանում «տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման շրջագծում», մինչդեռ դրանք ադրբեջանական դիտանկյունից երկու առանձին հարցեր են ու հենց այդ պատճառով էլ փաստաթղթում այդ կապակցությամբ երկու տարբեր գլուխներ են պարտադրվել Հայաստանին ու դրա իրագործման համար էլ ռազմագերիները շարունակում են պատանդ պահվել Ադրբեջանի իշխանությունների կողմից»: