Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անհնազանդության բողոքի ակցիաները սկսվելու են վաղն առավոտյան 8։00-ից։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Հանրապետության հրապարակում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Մեր միակ ռեսուրսը դուք եք՝ հայ մարդը։ Մենք ոչ ոստիկանություն ունենք, ոչ զինված բանդաներ ունենք, ոչ էլ օտարերկրյա գործակալներ ենք ֆինանսավորվում ենք ինչ-որ մարդկանց կողմից։ Այս փոփոխությունը մենք պետք է անենք մենք մեզանով՝ մեր թիմն ավելացնելով։ Մենք պետք է դուրս գանք փողոց, անհնազանդության մակարդակը հասցնենք մի աստիճանի, երբ իշխանությունը ծնկի գա։ Վերջնական փոփոխության հասնելու համար մենք միմյանց անհրաժեշտ ենք ոչ միայն այս հանրահավաքում, այլ նաեւ առավոտ ժամը 8-ին՝ բուն գործողություններ սկսելու համար։ Վաղը առավոտյան 8։00-ից մինչեւ 11։00 մայրաքաղաքում համատարած անհնազանդության բողոքի ակցիաներ»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:
Սաղաթելյանը հայտարարեց, որ Երեւանի 6 վարչական շրջաններում առավոտյան 8-ից սկսելու են անհնազանդության ակցիաները.
«Կենտրոնում. վաղը պիտի հավաքվենք՝ կրկեսի դիմաց, Երիտասարդական մետրոյի մոտ, Բրյուսովի անվան համալսարանի դիմաց, Հանրապետության հրապարակ։ Այս 4 տեղերում հավաքվում եք, այդ տեղերում լինելու են մեր ներկայացուցիչները, կազմակերպիչները եւ ձեր հետ սկսելու են անհնազանդության բողոքի ակցիաներ։ Աջափնյակում՝ Մարզահամերգային համալիրի դիմաց, Շենգավիթում՝ Գարեգին Նժդեհի հրապարակի դիմաց, Էրեբունիում՝ Սասունցի Դավիթ արձանի դիմաց, Արաբկիրում՝ Կոմիտաս 38՝ Սուրբ Խաչ եկեղեցու մոտ եւ Կասյան 2, Քանաքեռ-Զեյթունում՝ Երեւան սիթի հանրախանութի դիմաց։ Եթե միասին դուրս գանք, ապա պետական ապարատը կանգնեցնելու ենք, վստահ եղեք»։
Նա նաեւ անդրադարձավ մարզերում ակցիա իրականացնող քաղաքացիների գործողություններին եւ նշեց, որ վաղը նույնպես պետք է շարունակել ակցիաները.
«Հանրապետության գլխավոր մայրուղիները փակում ու պարալիզացնում եք պետական ապարատի գործունեությունը։ Մարզերի ակցիաներն ուժեղացնում են Երեւանին, իսկ Երեւանի ակցիաները՝ մարզերին»։