կարևոր
7135 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-22 11:49
Քաղաքական

Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է առաջիկա օրերին ՀՅԴ ԳՄ անդամների և «Հայաստան» խմբակցության պատգամավորների մարզային այցերի գրաֆիկը

Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է առաջիկա օրերին ՀՅԴ ԳՄ անդամների և «Հայաստան» խմբակցության պատգամավորների մարզային այցերի գրաֆիկը

Սիրելի’ հայրենակիցներ,

ներկայացնում եմ առաջիկա օրերին ՀՅԴ ԳՄ անդամների և «Հայաստան» խմբակցության պատգամավորների մարզային այցերի գրաֆիկը.
- ապրիլի 22-ին այցելելու ենք Կոտայքի մարզ: Ժամը 12:00-ին կլինենք Չարենցավան քաղաքում` Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում,
- ապրիլի 26-ին այցելելու ենք Տավուշի մարզ: Ժամը 18:00-ին հավաք տեղի կունենա Իջևան քաղաքի Աշոտ Մելիքբեկյան 5 հասցեում գտնվող սրահում,
- ապրիլի 29-ին նախատեսված է այց Գեղարքունիքի մարզ: Ժամը 16:00-ին հանդիպում տեղի կունենա Մարտունի քաղաքի «Վան» հանդիսությունների սրահում, իսկ նույն օրը, ժամը 19:00-ին` Գավառ քաղաքի Ազատության 11/27 հասցեում գտնվող ՀՅԴ գրասենյակում,
- ապրիլի 30-ին լիենլու ենք Արագածոտնի մարզի Արագածոտն, Ոսկեվազ, Օշական գյուղերում:
Սիրով հրավիրում ենք մասնակցելու առաջիկա հանդիպումներին` միասին քննարկելու մեր երկրի առաջ ծառացած խնդիրները և դրանց հաղթահարման ուղիները:

Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր