կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-15 17:40
Աշխարհ

Նեթանյահուն հեռացավ, Իրանը մնաց. Թեհրանը չի ակնկալում որևէ առաջընթաց Իսրայելի քաղաքականության մեջ

Նեթանյահուն հեռացավ, Իրանը մնաց. Թեհրանը չի ակնկալում որևէ առաջընթաց Իսրայելի քաղաքականության մեջ

Իսրայելում նոր կառավարության իշխանության գալու հաջորդ օրը Իրանի արտաքին գործերի նախարարությունը թերահավատություն է հայտնել նոր ղեկավարությամբ հրեական պետության քաղաքականության ցանկացած փոփոխության վերաբերյալ. գրում է The Times of Israel-ը։

«Իրանի թշնամիները հեռացել են, բայց հզոր Իրանը դեռ այստեղ է: Մենք չենք կարծում, որ Իսրայելի քաղաքականությունը կփոխվի` նոր կառավարության գալով»»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեn:

Անցյալ կիրակի վարչապետի պաշտոնում հաստատվելուց անմիջապես հետո «Յամինա» ազգայնական աջակողմյան կուսակցության Նաֆթալի Բենեթը Կնեսետում ելույթում ասաց, որ իր վերաբերմունքն Իրանի նկատմամբ համընկնում է հեռացող կառավարության ղեկավար Բինյամին Նեթանյահուի վերաբերմունքի հետ: Բենեթը, սակայն, խստորեն դեմ է 2015-ի միջուկային գործարքին Միացյալ Նահանգների վերադարձին: Այնուամենայնիվ, ակնկալվում է, որ Իսրայելի նոր կառավարությունը փակ դռների հետևում կպահի իր տարաձայնությունները Միացյալ Նահանգների հետ. նշում է The Times of Israel-ը:

Բենեթը պնդում է, որ իրանական միջուկային ծրագիրը «մոտենում է շրջադարձային կետի»: «Իսրայելը թույլ չի տա Իրանին՝ միջուկային զենք ստեղծել: Իսրայելը (միջուկային) գործարքի կողմ չէ և կպահպանի գործողությունների լիակատար ազատությունը»,- ասել է երկրի նախկին պաշտպանության նախարարն ու ներկայիս վարչապետը:

Վաշինգտոնին ուղղված իր ուղերձում նա հավելել է. «Միջուկային գործարքի երկարաձգում սխալ է»:

Այսպես, թե այնպես, արևմտյան փորձագետները համաձայն են, որ նախագահ Դոնալդ Թրամփի և վարչապետ Նեթանյահուի հեռանալը վերացնում է ԱՄՆ-ի վերջին խոչընդոտները միջուկային գործարքին վերադառնալու և Թեհրանի դեմ որոշ պատժամիջոցներ վերացնելու ճանապարհին։