|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» եւ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը կդադարեցվի: Ըստ այդմ, մինչու հունվարի մեկը պետք է ապահովվի պատիժ կրող դատապարտյալների տեղաբաշխումն այլ քրեակատարողական հիմնարկներ՝ ըստ վերջիններիս մեկուսացվածության աստիճանի, եւ պահվող կալանավորված անձանց տեղափոխումը այլ քրեակատարողական հիմնարկներ։
Հիմնավորման մեջ նշվում է, որ «Հրազդան» ՔԿՀ-ն խնդրահարույց պահման պայմաններ ունի այն տեսակյունից, որ, հարեւան՝ բնակելի շենքերի հետ համեմատությամբ, ունի մի քանի մետր հեռավորություն, ինչը նպաստում է արգելված իրերի ներթափանցմանը: Նաեւ երկու հիմնարկներն էլ ցածր համալրվածություն ունեն, սակայն պետական բյուջեից մեծ գումարներ են փոխանցվում այդ հիմնարկների պահպանման համար: Այս քայլն արվում է օպտիմալացման շրջանակներում»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում