Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում դատապարտյալի կողմից թմրամիջոցներ իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ դատապարտյալը ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ընթացքում օժանդակողների միջոցով խոշոր չափերով թմրամիջոցներ է իրացրել ինչպես «Հրազդան», այնպես էլ՝ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող մի քանի դատապարտյալի։
Քննությամբ պարզվել են իրացման մեխանիզմը, իրացմանը և ձեռքբերմանն օժանդակողների ինքնությունը։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (2 դրվագ): Նրա մասով քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։
Եվս 5 մեղադրյալի մասով քրեական գործը դատարան է ուղարկվել ավելի վաղ։ Իսկ թմրամիջոցների իրացմանը դատապարտյալին օժանդակողի մասով դրվագն անջատվել է առանձին վարույթ, և նախաքննությունը շարունակվում է։