|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պատժի կրման «բաց» ռեժիմը «փակվել» է: Նշենք, որ պատժի այս տեսակը կրող դատապարտյալն իրավունք ունի աշխատանքային օրերին առավոտյան լքել ազատազրկման վայրը, ասենք աշխատանքի, իսկ երեկոյան նորից պետք է վերադառնա համապատասխան քրեակատարողական հիմնարկ: Մեր տեղեկություններով՝«Կոշ» ՔԿՀ-ում ազատազրկման «բաց» տեսակի ռեժիմի փակումը եղել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի որոշմամբ: «Կոշ» ՔԿՀ-ում այս ռեժիմով պահվող դատապարտյալների խնդիրը դեռևս չի լուծվել:
Բանն այն է, որ ՀՀ քրեակատարողական վարչությունից դատապարտյալներին ասել են, թե նրանց տեղափոխելու են «Վարդաշեն» ՔԿՀ, որտեղ ևս գործում է դատապարտյալների պահման «բաց» ռեժիմ: Սակայն «Վարդաշեն»-ը պատրաստ չէ ընդունելու, քանի որ «բաց» ռեժիմով պահվող դատապարտյալների թիվն ավելացնելու համար ՔԿՀ-ում վերանորոգման աշխատանքներ են տարվում, որից հետո միայն «Կոշի» դատապարտյալներին կտեղափոխեն այնտեղ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։