Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գործադիրն այսօր հավանության արժանացրեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի «Էլեկտրոնային մոնիթորինգի սարքավորումների փորձարկում քրեակատարողական հիմնարկների պիլոտային ստորաբաժանումներում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը:
Ծրագրով քրեակատարողական հիմնարկների պիլոտային ստորաբաժանումներում նախատեսվում է էլեկտրոնային մոնիթորինգի սարքավորումների վարձակալում, տեղադրում և փորձարկում: Սարքավորումների վարձակալության, տեղադրման և փորձարկման ծառայությունների համար ԵԽ-ի հետ համաձայնեցված գումարը կազմում է 19,035 հազար դրամ: Ծրագրի շրջանակներում նախատեսված է նաև անհրաժեշտ գրասենյակային սարքավորումների ձեռքբերում՝ 8,320 հազար դրամի չափով: