|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Օրեր առաջ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի կալանավորների շրջանում լարված իրավիճակ է ստեղծվել. հայտնում է «Փաստինֆո»-ն:
«Կայքի տեղեկություններով, քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հատուկ քանակակազմի հաշվառումից անմիջապես հետո բնակելի տարածքում շրջագայելիս ամառային տաղավարից աղմուկ-աղաղակի ձայներ են լսել, 30-ամյա դատապարտյալ Գրիգորյանի կողմից հնչել են հայհոյանքներ ու սպանության սպառնալիքներ՝ իր բախտակիցներից մեկի հասցեին:
Ու թեև լարված իրավիճակ ստեղծվելու մեջ իրենց «ավանդն» ունեցել են նաև մի քանի այլ դատապարտյալներ, սակայն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մեկուսացրել են միայն Գրիգորյանին, դա էլ հավանաբար Գրիգորյանի զայրույթի նոր ալիք է առաջացրել:
Արդյունքում հերթապահ մաս տեղափոխված դատապարտյալը զուգարան գնալու ճանապարհին ոտքով հարվածել է կարճատև տեսակցությունների սենյակի դռան ապակուն՝ այն կոտրվել է, իսկ դատապարտյալն էլ վայր ընկել ու վնասվածք ստացել: Նրան տեղափոխել են բուժկետ, այնտեղ էլ իր կուտակված զայրույթը դատապարտյալը փորձել է թափել իրեն բուժօգնություն ցույց տվող բուժաշխատողներից մեկի վրա, մասնավորապես, դատապարտյալը մկրատով փորձել է հարվածել բուժաշխատողին, սակայն փորձը կանխվել է քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից»,- տեղեկանում ենք կայքից:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: