|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքիայի ԱԳՆ-ն Անկարա է կանչել ԱՄՆ-ի, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի և Նոր Զելանդիայի դեսպաններին` թուրք ակտիվիստ Օսման Քավալայի կալանավորման վերաբերյալ նրանց հայտարարությունների պատճառով: Այդ մասին երեքշաբթի հաղորդել է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչության աղբյուրները:
Ավելի վաղ՝ երկուշաբթի, այս երկրների դեսպանատները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում կոչ են արել թուրքական իշխանություններին անհապաղ ազատ արձակել Քավալային:
Սպասվում է, որ երեքշաբթի առավոտյան դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները կժամանեն նախարարություն:
Կավալան ձերբակալվել էր 2017 թվականի հոկտեմբերի 18-ին Ստամբուլի օդանավակայանում: Նույն թվականի նոյեմբերի 1-ին դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել «սահմանադրական կարգը փոխելու և ներկայիս իշխանությունը հեռացնելու փորձի» համար: Թուրքական իշխանությունները նաև համարում էին, որ Քավալան ներգրավված է 2013 թվականին տեղի ունեցած Գեզի պարկում բողոքի ցույցերում:
Նախորդ տարվա փետրվարին Ստամբուլի դատարանը որոշեց արդարացնել և ազատ արձակել ակտիվիստին, սակայն նույն օրն ավելի ուշ դատախազությունը կրկին թույլատրեց նրա կալանքը: